00:00:00

Մամիկոն Ասլանյանին կալանավորել էին իշխանությունների վրեժխնդրությունից ելնելով. Մանուկյան

15:06, 16 հուլիս 2024 Քաղաքականություն

Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու լուրը շատերն ուրախությամբ են  ընդունում, բայց ուրախության հետ կա նաև ողբերգական վիճակ, երբ պատկերացնում ես, որ 2.7 տարի մարդն անազատության մեջ է եղել ուղղակի քաղաքական նպատակահարմարությունից, իշխանությունների վրեժխնդրությունից ելնելով, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Ասլանյանին կալանավորել էին նրա համար, որ ինքն այս իշխանությունների քիմքին հաճո համայնքի ղեկավար չէր։

 «Իրավական այս խայտառակ անարդարությունը միայն Նիկոլ Փաշինյանով չի պայմանավորված, այստեղ քննիչներն էլ, դատախազն էլ, դատավորն էլ մեղավոր են»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր