00:00:00

Արգենտինան ռեկորդային՝ 16-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Ամերիկայի գավաթը

09:06, 15 հուլիս 2024 Սպորտ

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց Կոլումբիային և ռեկորդային՝ 16-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը՝ գերազանցելով Ուրուգվայի ռեկորդը։

Եզրափակիչ հանդիպումը կայացել է ԱՄՆ-ի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» մարզադաշտում և ավարտվել 1։0 հաշվով՝ հօգուտ արգենտինացիների։

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Հանդիպման 112-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը բացեց խաղի հաշիվը։ Այս գոլը նրա համար հինգերորդն էր Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկությունում: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց արգենտինացիների՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

Արգենտինայի հավաքականի ավագ ու հարձակվող Լիոնել Մեսսին Արգենտինայի մեկնարկային կազմում էր, սակայն խաղի 36-րդ րոպեին ստացած վնասվածքի հետևանքով փոխարինվեց 66-րդ րոպեին։ Փոխարինումից հետո Մեսսին չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է։

Նշենք, որ խաղի մեկնարկը հետաձգվել էր 1 ժամ 22 րոպեով հանդիպումից առաջ մարզադաշտի տարածքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Ականատեսների ու լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրպագուների մի մասը փորձել է մարզադաշտ մտնել առանց տոմսի։ Նշվում է, որ երկրպագուների հոսքի պատճառով մարզադաշտի մուտքի մոտ հրմշտոց է սկսվել, երկրպագուներից ոմանց կորցրել են գիտակցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր