00:00:00

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

12:53, 13 հուլիս 2024 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

 

Վարչապետը կարեւորել է Հայաստան-Չինաստան բազմաշերտ համագործակցության զարգացումը եւ ընդգծել, որ դեսպանն իր գործունեությամբ նպաստել է երկկողմ հարաբերությունների հետեւողական ընդլայնմանը:

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության համար՝ հավելելով, որ չինական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի զարգացմամբ:

 

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ առաջիկայում Հայաստանի և Չինաստանի միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ, որոնք խթան կհանդիսանան ինչպես տուրիզմի, այնպես էլ առևտրատնտեսական և գործարար կապերի ընդլայնման համար:

 

Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

 

Վարչապետ Փաշինյանը Ֆան Յոնին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր