00:00:00

Չնայած Հայաստանի որոշմանը` 2025-ի համար ՀԱՊԿ-ի վճարը կհաշվարկվի. Վասիլև

09:52, 13 հուլիս 2024 Քաղաքականություն

Չնայած Հայաստանի որոշմանը` 2025 թվականի համար ՀԱՊԿ-ի վճարը կհաշվարկվի: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՀԱՊԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը` մեկնաբանելով կազմակերպության բյուջե Հայաստանի մուծման հետ կապված իրավիճակը։

 «2025 թվականի բյուջեի նախագիծը կվերանայվի, համապատասխանաբար կհաշվարկվեն բոլոր հոդվածները։ Այդ գումարի 10 տոկոսը կհաշվեգրվի Հայաստանին»,– ընդգծել է Վասիլևը։ ՀՀ–ն կվճարի այդ գումարը, թե ոչ, ըստ նրա, դա արդեն երկրի ղեկավարության քաղաքական կամքն է:

Նա նաև նշել է, որ կազմակերպության բյուջեն սահմանված համամասնությամբ բաշխվել է բոլոր անդամ պետությունների միջև։

«Մուծումների 50 տոկոսը վճարում է Ռուսաստանի Դաշնությունը, մնացած 50%–ը բաշխված է մյուս հինգ անդամ պետությունների միջև։ Համապատասխանաբար յուրաքանչյուրը (բացի Ռուսաստանից) վճարում է բյուջեի 10–ական տոկոսը, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետությունը»,– պարզաբանել է Վասիլևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր