«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է պատասխանել իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Իմ ապագա՞ն. Ես չեմ պատասխանի այս հարցին»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում Championat.com-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական ակումբները։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո:
Վաղը՝ հուլիսի 13-ին, Կրասնոդարը Ռուսաստանի Սուպերգավաթի խաղում կհանդիպի «Զենիթի» հետ։ Թիմերը կխաղան Վոլգոգրադի «Վոլգոգրադ Արենա» մարզադաշտում։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանում «Զենիթը» վեցերորդ անգամ դարձել է երկրի չեմպիոն։ Սերգեյ Սեմակի թիմը 30 խաղում վաստակել է 57 միավոր։ «Կրասնոդարը» զբաղեցրել է երկրորդ տեղը՝ վաստակելով 56 միավոր։
Աղբյուրը՝ Armsport