00:00:00

Ալեն Սիմոնյանը կմասնակցի մայիսի 30-ին կայանալիք Երևանի ավագանու նիստին. Դ. Խաժակյան

23:11, 24 մայիս 2018 Քաղաքականություն

Պատգամավորը կարող է ներկա լինել տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին, այսպիսով՝ կսպասենք քեզ, Ալեն Սիմոնյան. այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Ալեն Սիմոնյանը դիմել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցությանը՝ ավագանու առաջիկա նիստին իր ներկայությունը ապահովելու համար։ Որպես խմբակցության ղեկավար արձագանքելով գործընկերոջս տեսաուղերձին՝ պետք է ասեմ, որ հիմք ընդունելով ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ կետի 4-րդ ենթակետը՝ պատգամավորը կարող է ներկա լինել տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին։ Այսպիսով՝ կսպասենք քեզ, Ալեն Սիմոնյան ջան»,- գրել է Դավիթ Խաժակյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր