00:00:00

Սուրեն Պապիկյանը և Վրաստանի պաշտպանության նախարարը ստորագրել են երկու երկրների նախարարությունների միջև 2024 թվականի համագործակցության պլանը

13:30, 12 հուլիս 2024 Քաղաքականություն

ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: 
 
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել համագործակցության ներկայիս մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
 
Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ:
 
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև 2024 թվականի համագործակցության պլանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր