00:00:00

Ավինյանն ու Կանադայի դեսպանը փաստել են՝ կա անհրաժեշտություն թարմացնել ստորագրված փաստաթղթերը

18:12, 11 հուլիս 2024 Քաղաքականություն

Երևանում դիվանագիտական ներկայացուցչության առկայությունն կարևոր քայլ է երկու երկրների համար. Կանադայի դեսպանը՝ Ավինյանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:

Անդրադառնալով Երևանի և Մոնրեալի միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը մի շարք ոլորտներ են կարևորել: 

Երևանի և Մոնրեալի միջև կապեր են հաստատվել դեռևս 1998թ.։ 2001թ.-ին էլ կողմերի միջև ստորագրվել է քույր քաղաքներ հռչակելու մասին պայմանագիր։ Քաղաքապետն ու դեսպանը փաստել են, որ կա անհրաժեշտություն՝ թարմացնելու ստորագրված փաստաթղթերը՝ երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էնդրյու Թըրները նշել է, որ Երևանում դիվանագիտական ներկայացուցչության առկայությունն արդեն իսկ կարևոր քայլ է երկու երկրների ու քաղաքների համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր