Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպման՝ Իսպանիա-Անգլիա խաղի գլխավոր մրցավար է նշանակվել 35-ամյա ֆրանսիացի Ֆրանսուա Լետեկսիեն, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Նրան եզրերում կօգնեն ֆրանսիացիներ Սիրիլ Մունիերը և Մեհդի Ռահմունին։ Չորրորդ պաշտոնյան կլինի լեհ Շիմոն Մարցինյակը։
Հիշեցնենք, որ եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 14-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում ժամը 23։00-ին։