00:00:00

Հորդորում ենք Բլինքենին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել

16:28, 11 հուլիս 2024 Հասարակություն

Մինչ դիվանագետները հանդիպում են Վաշինգտոնում՝ ԱՄՆ միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների համար, հայ բանտարկյալները հյուծվում են ադրբեջանական բանտերում. սա ակնհայտ կերպով հակասում է խաղաղության ցանկացած հռետորաբանության: Այս մասին նշվում է  Free Armenian Prisoners-ի ֆեյսբուքյան էջում: 

«Մենք հորդորում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել:  Չի կարող իրական խաղաղություն լինել, քանի դեռ մարդիկ շարունակում են ապօրինի կալնավորված մնալ: 

Մենք կոչ ենք անում ԱՄՆ Պետքարտուղարությանն ու ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությանը՝ դիմել կոնկրետ գործողությունների, այլ ոչ միայն խոսել: Տևական խաղաղությունը կարող է կառուցվել միմիայն արդարության և մարդու իրավունքների հարգանքի հիման վրա»,-նշվում է հայտարարության մեջ: 

Հիշեցնենք, որ անցած ամիս Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հայտնելով նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների մասին: 

Անցած շաբաթ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԵԽԽՎ նախագահը՝ Ադրբեջանի իշխանություններին  կոչ անելով անհապաղ վերականգնել Խոշտանգումների կանխման կոմիտեի հետ աշխատանքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր