00:00:00

Վերին Լարսի մոտ հերթում 2 608 բեռնատար սպասում է Վրաստանի սահմանն անցնելուն

15:58, 11 հուլիս 2024 Հասարակություն

Վերին Լարս անցակետի մոտ hուլիսի 11-ին 2 608 բեռնատար է սպասում դեպի Վրաստանի սահմանն անցնելու հերթին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը՝ վկայակոչելով էլեկտրոնային հերթի տվյալները։ 

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտնել է, որ սահմանվել է բարձր պատրաստության ռեժիմ պետական ​​սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով։ Այդ ռեժիմի շրջանակներում  բեռնատարների մուտքը Հյուսիսային Օսիա սահմանափակում են մինչև կայանման վայրերում տեղերի ազատումը:  

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր