00:00:00

ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն աչք են փակում այս իշխանությունների ապօրինությունների վրա. Գագիկ Մինասյան

12:12, 11 հուլիս 2024 Քաղաքականություն

Այսօր դատարանը քննելու է Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու հարցը։

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2018 թվականին իշխանության են եկել մարդիկ, ովքեր օրենքը մի կողմ են դրել։

«Իրենք էին ասում, որ չկա որևէ մի դատավոր, ով իրենց կամքը չկատարի։ Եվ իրենք դա այսօր անում  են իրենց գործով։ Բացի դրանից, դիվանագիտական այն կառույցները, որոնք հավատարմագրված են Հայաստանում՝ դեսպանատների մակարդակով, իրենք աչք են փակում այն ապօրինությունների վրա, որն իրականացվում է Հայաստանում, այդ թվում՝ նաև դատական համակարգում։ Այս  ամիսների ընթացքում, երբ Արմեն Աշոտյանը կալանավորված է, դատական նիստերում հայտնի դարձավ, որ ամբողջ գործը ոտքից գլուխ կարված է։ Եվ սա իր էությամբ քաղաքական է, այստեղ քրեական ոչինչ չկա»,- նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր