00:00:00

Փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհն ու կյանքը երևում է բոլորովին այլ կերպ. Նիկոլ Փաշինյան

11:31, 11 հուլիս 2024 Քաղաքականություն

Մենք մեր ռազմավարության ու քաղաքականության հիմքում դնում ենք պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է ու պետք է մենք ուժ ուեննանք խոստովանելու ու առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ պետք է հանրային կյանքի կենտրոնում դնել պետությունը։

«Մենք, իմ գնահատմամբ, մի պրոսեցի մեջ ենք, որ հիմա փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհն ու կյանքը երևում է բոլորովին այլ կերպ, սա չափազանց կարևոր պրոցես է»,- ասաց վարչապետը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է պետության չգոյության դրվագներով, իսկ Հայոց պատմությունը պետության չգոյության պատմությունն է պետության գոյության դրվագներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր