00:00:00

Հայաստանը մոտ է կանգնած խաղաղության պայմանագրին. ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որ Հայաստանը պատմական այս պահը օգտագործի. Սամանթա Փաուեր

15:36, 10 հուլիս 2024 Քաղաքականություն

Հայաստանը մոտ է կանգնած խաղաղության պայմանագրին, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակված հակամարտությանը, Երևանհում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։

«Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները շարունակում են բանակցություններն՝ ուղղված հաշտությանը։ ԱՄՆ-ն կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու, որ Հայաստանը պատմական այս պահը օգտագործի», - նշեց նա։

ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝  Հայաստանը հնարավորության պատուհան ունի ՝ կառուցելու բարեկեցություն, ամրապնդելու իր ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի մասին մարդիկ այսքան երկար ժամանակ երազել են։

«2018 թվականին, երբ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց և փոփոխություն պահանջեց, այդ ժամանակից ի վեր՝ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել, խորացրել ժողովրդավարական բարեփոխումները, որպեսզի կառավարությունը կարողանա ավելի արձագանքող լինել քաղաքացիների կարիքներին, ապահովել, ստեղծել տնտեսական հնարավորություններ, որոնք նախկինում կոռուպցիայի պատճառով անհնար էին»,- ասաց Սամանթա Փաուերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր