00:00:00

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կողմնակիցների թիվը կրճատվել է

13:24, 10 հուլիս 2024 Քաղաքականություն

Հայաստանում 1100 քաղաքացիների շրջանում հարցում է կատարվել՝ «Հայաստանը պե՞տք է շարունակի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, թե՞ պետք է ձգտի անդամակցել ՆԱՏՕ-ին»։

 

Հուլիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում կատարված հարցման ընթացքում 44.3 տոկոսը պատասխանել է, որ պետք չէ ոչ մի կառույցի անդամակցել և պետք է լինել չեզոք երկիր։

 

«16.9 տոկոսը պատասխանել է, որ պետք է շարունակել անդամակցել ՀԱՊԿ-ին, իսկ 29 տոկոսը կարծում է, որ պետք է ձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։

 

Այս հարցը նաև փետրվարին իրականացված հարցման ընթացքում է տրվել քաղաքացիներին։

 

Ըստ Նավասարդյանի՝ փետրվարին իրականացված հարցման համեմատ՝ ունենք նվազում ՀԱՊԿ-ին անդամակցության հետ կապված։

 

«Հիմա ավելի քան 10 տոկոսով պակաս մարդ է կարծում, որ պետք է շարունակել անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ դրական վերաբերմունքը աճել է 7 տոկոսով»,- նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր