00:00:00

Վստահ եմ, որ առկա փոխգործակցությունը կշա­րունակի սերտանալ․ Փաշինյանը՝ Արգենտինայի նախագահին

09:33, 09 հուլիս 2024 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը՝ հիմնված դարավոր բարեկամության ավանդույթների և ընդհանուր արժեքների վրա, կշա­րունակի սերտանալ՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների բարօ­րության:

Օգտվելով առիթից՝ վերստին հաստատում եմ Ձեզ 2025 թվականին Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր