00:00:00

Ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգեր

23:42, 08 հուլիս 2024 Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից շարունակվող ուժեղացված ծառայության շրջանակներում հայտնաբերվել ու բացահայտվել են ոչ միայն հանցագործություններ, այլև բնակչության շրջանում տարվում են բացատրական աշխատանքներ, ինչն իր արդյունքն է տալիս մասնավորապես ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ ինքը Արցախյան պատերազմի մասնակից է ու այնտեղից բերված զենք-զինամթերքը թողնում է Ոսկեհատ գյուղի «Պարադիս» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող քանդված շինության տարածքում։

Դեպքի վայր մեկնած Վաղարշապատի ոստիկանները քաղաքացու մատնանշած վայրում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգեր, ատրճանակներ, պայթուցիկներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զենք ու զինամթերք։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր