«Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում հանդիպում ունեցա ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը, ապրանքաշրջանառության, արդյունաբերական նախագծերի համատեղ իրականացման և դեղագործական ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի և «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեությանը և հետագա աշխատանքները շարունակելուն։
Ներկայացրեցի նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի տարածաշրջանում քաղաքական կայունության և տնտեսական զարգացման խթանմանը»,- նշել է նախարարը։