00:00:00

Ավտոմեքենան շրջվել է Երևան-Մեղրի ճանապարհին, կան տուժածներ

22:41, 08 հուլիս 2024 Հասարակություն

Հուլիսի 8-ին` ժամը 18:01-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի «Որսկան» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ-ին բախվել են «Audi» (վարորդ՝ Ռ. Ա., ծնված 1984 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Audi» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Audi» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ. Ա.-ն (ծնված 1985 թ․), Մ. Ա.-ն (ծնված 2020 թ․) և Մ. Ա.-ն (ծնված 2013 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր