00:00:00

Հայաստանը բարձր է գնահատում նիդերլանդական կողմի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին. ԱԳ փոխնախարար

19:03, 08 հուլիս 2024 Քաղաքականություն

Հուլիսի 8-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ընդունել է Նիդերլանդների Թագավորության Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու քաղաքական երկխոսության դինամիկան՝ երկուստեք կարևորելով միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Խորհրդարանի կողմից Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ընդունված բանաձևերի և միջնորդությունների համար: Շեշտվել է նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում նիդերլանդական կողմի շարունակական աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին:

Նախարարի տեղակալն իր գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանազատման ու խաղաղության պայմանագրի կնքման գործընթացների վերջին զարգացումներին:

Զրուցակիցները քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ և անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր