Նախնական պայմանավորվածության համաձայն` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։
Հանդիպումը տեղի է ունենալու նույն ֆորմատով, ինչ նախորդները։ Հանդիպման պայմանավորվածությունը նախնական է։