00:00:00

Շենքի կաթսայատան տեղը լուրջ խախտումներով ուզում են բժշկական կենտրոն կառուցել. Ազատության պողոտայի բնակիչները ակցիա են իրականացնում

11:48, 08 հուլիս 2024 Հասարակություն

Ազատության պողոտայի մի խումբ  բնակիչներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ  կառուցվող նոր շենքի։

Ազատություն 12/2 շենքի բնակիչներից մեկը հայտարարեց, որ առավոտյան մեծ թվով ոստիկաններ ներխուժել են բակ՝ ապահովելու շինարարության մեկնարկը, այն դեպքում, երբ խախտումների մասին բողոքներ են ներկայացվել համապատասխան մարմիններին։

«Կաթսայատան տեղը ուզում են կառուցել բժշկական կենտրոն, այն դեպքում, երբ գեոլոգիական, սեյսմիկ, բնապահպանական, քաղաքաշինական, կոմունիկացիոն լուրջ խախտումներ կան։ Բոլոր տեղերը դիմումները տրված է՝ դատախազություն, քաղաքապետարան, քաղաքաշինության նախարարություն, բոլոր տեղերն ահազանգ տվել ենք և պահանջել ենք կասեցվի շինարարությունը՝ մինչև հարցը պարզվի, բայց տրված շինթույլտվության ժամետը լրանում է ուղիղ 20 օր հետո, եթե չլրացավ՝ երկրորդ անգամ թույլտվություն չեն տալու, բացառում է, դրա համար ուժով, զոռբայությամբ իրենց գործողությունն ուզում են իրակացնեն»,-ասաց բնակիչը։

Բնակիչները նշեցին, թե նույնիսկ չգիտեն, թե ով է սեփականտերը։

«Չեն երևում, միայն ոստիկաններն են գալիս, գուցե ոստիկաններն են սեփականատերերը, չգիտենք, ում հրամանն է»,-ասաց բնակիչը՝ նշելով, որ նույնիսկ այստեղ քրեական տարրեր կան, որովհետև բնակիչների անունից ստորագրել են և շինթույտվություն տվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր