00:00:00

Գրագողությունը՝ որպես «գիտական կարիերայի» և վարչական առաջխաղացման գրավական․ ի՞նչ է իրականում կատարվում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում

11:13, 08 հուլիս 2024 Հասարակություն

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում գրեթե 7 ամիս ձգվող տնօրենի ընտրությունը վերածվել է վարչական լծակի գործադրմամբ բեմականացման, ինչից տուժում են ինստիտուտը և նրա գիտական կյանքն ու հեռանկարը: Այս մասին Irakanum.am–ը ստացել է ահազանգ։ 

Մասնավորապես Ակադեմիայի նախագահության, մասնավորապես՝ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ղեկավար ակադեմիկոս Յուրի Սուվարյանի անթաքույց աջակցությամբ առաջ է մղվում Լիլիթ Հարությունյանի թեկնածությունը: Իսկ ո՞վ է Լիլիթ Հարությունյանը։ Պատմական գիտությունների թեկնածու, ով իր գիտական գործունեության վերջին 5 տարիներին տպագրված 5 հոդվածները գողացել է այլոց գիտական աշխատություններից։ Օտարազգի հետազոտողների՝ տարիներ առաջ հրատարակած հոդվածները դեպքերի մեծ մասում առանց փոփոխությունների արտագրելով՝ ներածականից մինչև եզրակացություն, հղումներից մինչև հեղինակային ծանոթագրություններ, վերնագրերից մինչև ենթավերնագրեր, Լիլիթ Հարությունյանը դրանք հրատարակել է սեփական անվան տակ։

Պատմական գիտությունների թեկնածուն չի խորշել անգամ՝ որպես «իր գիտական հոդված», ներկայացնել մագիստրոս և ասպիրանտ ուսանողների կատարած աշխատանքները ։ Գիտնականի հետազոտության՝ գրքի, հոդվածի կամ այլ գիտական հրապարակման, վերջնարդյունքը այն եզրակացությունն է, որին հանգում է հետազոտող գիտնականը: Դա փաստացի, այդ գիտնականի հետազոտության արդյունքների խտացումն է, նրա խոսքը ու նորույթը, որը կարող է լինել բացառապես այդ նույն գիտնականի մտքի արդյունքը: Լիլիթ Հարությունյանը գրագողության միջոցով սեփականել է անգամ այլ հետազոտողների եզրակացությունները:

Ուշագրավ է, որ հիշատակված 5 հոդվածներից 4-ը Լիլիթ Հարությունյանը հրատարակել է «Ժամանակակից Եվրասիա» անգլալեզու գիտական ամսագրում, որի խմբագրական խորհրդի անդամ է Հարությունյանը։ Տարակուսել կարելի է, թե ինչպե՞ս կարող է գիտական ստորաբաժանման կամ գիտական ինստիտուտի ղեկավար, առավել ևս դոկտորական ու թեկնածուական կոչումներ շնորհող խորհրդի նախագահ լինել տևական ժամանակ գրագողությամբ «գիտական արդյունք» ապահոված անձը: Ակնհայտ գրագողությամբ զբաղվող մարդուն անգամ գիտնական որակելը վիրավորում է գիտության նվիրյալներին և արժեզրկում նրանց կատարած աշխատանքը: Արդյո՞ք հարգարժան ակադեմիկոս Յու․ Սուվարյանը տեղյակ է, իր հովանավորյալի կատարած գրագողության փաստերի մասին։ Եթե այո, առնվազն անհասկանալի է, թե ինչպես կարող է ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ղեկավարը աչք փակել նման «գիտական պահվածքի» վրա և Հարությունյանի գիտականություն ու նրա՝ «գիտնականի լուրջ» գործունեությունը ներկայացնել՝ իբրև տնօրենի թեկնածուի համար անհրաժեշտ որակներ: Եթե ոչ, ապա նման անտեղյակ մարդն ի՞նչ իրավունքով է ղեկավարում այդքան կարևոր բաժանմունքը։

Ըստ ինստիտուտի մեր աղբյուրների՝ Լիլիթ Հարությունյանի՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո աշխատանքային մթնոլորտը, մեղմ ասած, դարձել է անտանելի։ Նա ակնհայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում իրեն տնօրենի պաշտոնում տեսնել չցանկացող գիտնականների նկատմամբ՝ բազմիցս խոսելով առաջատար գիտնականների պաշտոնների իջեցման, աշխատանքային պայմանագրերը չերկարացնելու մասին։ Հարությունյանն այնքան է տարված տնօրեն դառնալու մոլուցքով, որ անգամ չի խորշում, շրջանցելով Կառավարության հաստատած կարգը, առանց ատեստացիայի պաշտոն է բարձրացրացնում՝ դրանով ընտրության շեմին քվերակելու իրավունք տալով յուրային աշխատակցին։ Ծիծաղելի է, բայց արտերկրի հեղինակավոր ամսագրերում տասնյակ հրապարակումներ ունեցող առաջատար գիտնականների նկատմամբ նման վերաբերմունք է ցուցաբերում գրագող «տնօրենը»։

Ստեղծված իրավիճակը հանգեցրել է նրան, որ բազմաթիվ, այդ թվում երիտասարդ գիտաշխատողներ, հայտնել են ինստիտուտից դուրս գալու իրենց մտադրության մասին, քանի որ գիտականության երկրորդման, հեգնական ու արհամարհական վերաբերմունքը անհանդուրժելի է վերջիններիս համար։ Ստորև ներկայացվում է 2019 թ.-ից հետո Լ. Հարությունյանի հրատարակած «գիտական հոդվածները», որոնցում հստակ, դրվագ առ դրվագ ցույց է տրված դրանց արտագրված լինելը, կամ չնչին կոսմետիկ փոփոխություններով, արտագրությունից հետո դրանք որպես սեփական արդյունք ներկայացնելու փաստերը: Լիլիթ Հարությունյանի նշյալ հոդվածները ոչ այլն ինչ են, եթե ոչ գրագողության ակնհայտ, անհերքելի դրսևորումներ:

Գրագողություն պարունակող հոդվածների ցանկը՝ բնօրինակ, արտագրման աղբյուր հանդիսացած հրապարակումների նշմամբ. Հոդված 1, 2020 թվական Լիլիթ Հարությունյան, The New Image Of The Business Elite In Lebanese Politics: Rafik And Saad Hariri, Najib Mikati And Issam Fares, Ժամանակակից Եվրասիա/Contemporary Eurasia, 2020, համար 9/1. 2020 թ. հրատարակված Լ. Հարությունյանի այս հոդվածը արտագրված է Հ. Բաումանի 2012 թ. հրատարակած հոդվածից: Այս հոդվածում նույնիսկ եզրակացությունները ԱՐՏԱԳՐՎԱԾ ԵՆ՝ չնչին հոմանիշային և անէական կոսմետիկ փոփոխություններով: Լիլիթ Հարությունյանի կատարած միակ փոփոխությունն այն է, որ Հ.Բաումանի եզրակացության պարբերությունների հերթականությունը Լ.Հարությունյանը արտագրելիս իր հոդվածում տեղերով փոխել է: Արտագրված է այստեղից Baumann, Hannes. (2012). The ‘new contractor bourgeoisie’ in Lebanese politics: Hariri, Miqati and Faris. In book: «Lebanon: After the Cedar Revolution Publisher: Hurst Editors: A. Knudsen and M. Kerr» Հոդված 2, 2021 թվական Լիլիթ Հարությունյան, Տաթևիկ Մանուկյան, Իսլամական արմատականությունը վրաստանում. նոր միտումներ և մարտահրավերներ, Գիտական Արցախ, 2021 թ.: 2021 թ. տպագրված այս հոդվածում հայտնաբերվել են թարգմանաբար արտագրված բազմաթիվ մեծածավալ հատվածներ Ա. Սիխարուլիձեի և Թբիլիսիի պետական համալսարանի ասպիրանտ Գիորգի Օմսարաշվիլիի հոդվածներից՝ հրատարակված 2016 և 2018 թվականներին:

Ընդ որում, հաճախ օտարազգի այս հեղինակների հոդվածներում եղած գրականության հղումների մի զգալի մասը նույնությամբ արտագրված են Լ. Հարությունյանի հոդվածի մեջ՝ նույնաբովանդակ թարգմանված մտքի տակ: Արտագրված է այստեղից 1. Сихарулидзе А., Урушадзе М. Ислам в Грузии и политика интеграции. Пути к миру и безопасности, 2016, № 2(51), сс. 71-86. 2. Omsarashvili, Giorgi. (2018). Radical Islamism in Georgia. Philosophy Study. 8. DOI:10.17265/2159-5313/2018.02.003 Ճիշտ է, այս երկու հոդվածները երկու անգամ հղված են Լ. Հարությունյանի հոդվածում, սակայն արտագրված մասերում դրանք բացարձակապես հղված չեն: Հոդված 3 Lilit Harutyunyan, Syrian Refugees In Lebanon: “New Community” In Lebanon’s Confessional Political System, Ժամանակակից Եվրասիա = Contemporary Eurasia, 2022, volume 11-1. Այս հոդվածը արտագրված է առնվազն երկու հոդվածներից:

Ամոթալին այն է, հոդվածներից մեկի հեղինակը, ումից արտագրել է Լիլիթ Հարությունյանը, ընդամենը ուսանողուհի՝ մագիստրոս է եղել, (խոսքը Մահիդոլի համալսարանի մագիստրոս Նիկոլ Օստրանդի մասին է, ով այդ հոդվածը հրատարակել է 2015 թվականին): Արտագրություններ կան նաև Թ. Ֆախուրիի, Լ.Ռիյադի 2018 թ. հրատարակած հոդվածից: Արտագրված է այստեղից 1. Nicole Ostrand, The Syrian Refugee Crisis: A Comparison of Responses by Germany, Sweden, the United Kingdom, and the United States, JMHS Volume 3 Number 3 (2015): 255-279 2. Fakhoury, Tamirace, et Lynn Abi Raad. « Refugees as Minorities: Displaced Syrians as a “New Minority” in Lebanon’s Sectarian Power-Sharing System », Maghreb - Machrek, vol. 236, no. 2, 2018, pp. 43-53. Հոդված 4, 2023 թվական Harutyunyan, Lilit, The Impact Of The Syrian Crisis On Lebanon: Geopolitical Aspect , Ժամանակակից Եվրասիա = Contemporary Eurasia, 2023, volume 12-12 Լ.Հարությունյանի 2023 թվականին հրատարակված այս հոդվածում գրագողություն է Յոհանիս Մազիսի դիսերտացիայի համապատասխան գլխից և հոդվածից, որը հրատարակվել է 2012 թ. :

Լիլիթ Հարությունյանի հոդվածը գրեթե ամբողջությամբ՝ ներածականից մինչև եզրակացություն, գրագողություն է Մազիսի տեքստից: Յոհանիս Մազիսի տեքստի հետ արտագրվել են նաև հղումները: Արտագրված է այստեղից IOANNIS TH. MAZIS, The Geopolitical Impact of the Syrian Crisison Lebanon [Published first in: Regional Science Inquiry IV: 3 (12/2012), 101-6] Հոդված 5- 2019 թվական Լիլիթ Հարությունյանը 2019 թվականի իր այս հոդվածը գրեթե անփոփոխ, գրագողությամբ արտագրել է Սարի Հանաֆիի հոդվածից, որը տպագրվել է 2012 թվականին: Անգամ հոդվածի վերնագիրը նույնն է: Harutyunyan, Lilit &, Contemporary Eurasia. (2019). PALESTINIAN REFUGEE CAMPS IN LEBANON: GOVERNANCE AND VIOLENCE. 8. 5-19. Գրագողություն է արված այստեղից՝ Hanafi, Sari. “Violence and Governance in Lebanon’s Palestinian Refugee Camps.”, Enclaves and Fortressed Archipelago, edited by Michael Kerr and Are Knudsen, 105–21. London: Hurst, 2012

Կից ներկայացնում ենք բնագիր և գողացված տեքստերը՝ համապատասխան նշումներով. https://drive.google.com/file/d/1RcW8Ek7TZWZakb1EfELbIDai-OELyuGX/view?usp=sharing https://drive.google.com/file/d/1F63SiBRqGGWerwpluqqRCERmf3_UX1pH/view?usp=sharing

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր