Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այսօր մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը, որը դարձել է Երևանի մշակութային կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ միավորելով համաշխարհային կինոյի լավագույն գործիչներին և արվեստասերներին:
Երևանի քաղաքապետարանը կարևորելով բազմաբնույթ մշակութային միջոցառումներն այս տարի ևս հանդիսանում է կինոփառատոնի գլխավոր հովանավորը: Մաղթում եմ բոլոր մասնակիցներին հաջողություն, իսկ հանդիսատեսին՝ անմոռանալի տպավորություններ»։