00:00:00

Շշուկները մնում են շշուկներ․ Թիկնիզյան

20:43, 07 հուլիս 2024 Սպորտ

Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հարցին՝ պատրա՞ստ է լքել մոսկովյան թիմը, պատասխանել է.

«Նման մտքեր չեն եղել։ Շշուկները մնում են շշուկներ։ Հենց հստակություն լինի, կխոսենք ակումբի հետ։

Ինձ համար գլխավորն այն է, որ եթե առաջարկ լինի, այն պետք է համապատասխանի «Լոկոմոտիվին»։

Միայն այս դեպքում եմ պատրաստ բանակցել։ Այսօր ես «Լոկոյի» խաղացող եմ, նոր թիմ ենք կառուցում, մեզ լավ արդյունքներ են պետք»,- մեջբերում է ֆուտբոլիստին Спорт-Экспресс-ը։

Աղբյուրը` Armsport

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր