Իսրայելում վաղ առավոտից ցուցարարները արգելափակել են մայրուղիները՝ ամբողջ երկրի տարածքով։
Թել Ավիվում ցուցարարների մի մասը անվադողեր է այրել, մյուս մասը ցույց է անցկացնում Նեթանյահուի կառավարության անդամների տների մոտ։
Իսրայելցիները պահանջում են ազատ արձակել Գազայի հատվածից պատանդներին, ինչպես նաև արտահերթ ընտրություններ կազմակերպել։ Սպասվում է, որ զանգվածային հանրահավաքներ կանցկացվեն տասնյակ քաղաքներում։
ՀԱՄԱՍ-ի հարձակումից ուղիղ 9 ամիս անց, բողոքի ցույցերի կազմակերպիչները հուլիսի 7-ը հայտարարել են որպես կառավարությանը «Դիմադրության օր»։