MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ հաղթեց «Տորոնտոյին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 4-0 հաշվով հաղթանակով։
«Կոլամբուսի» կազմում երկու գոլային փոխանցում կատարեց ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը՝ դառնալով նաև գոլի հեղինակ։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ինտեր Մայամին» խոշոր՝ 1-6 հաշվով զիջեց «Ցինցինատիին»․ այս խաղում դուբլ ձևակերպեց ճապոնացի հարձակվող Յույա Կուբոն։
Արևելյան Կոնֆերենցիայում առաջատարը «Ցինցինատին» է՝ 48 միավորով, «Ինտեր Մայամին» երկրորդն է՝ 47 միավոր, «Կոլամբուսը»՝ 39 միավորով երրորդն է։