00:00:00

Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

12:55, 06 հուլիս 2024 Հասարակություն

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է տեղական Aktuality.sk պորտալը։

Ֆիցոն ելույթ է ունեցել սուրբ Կյուրեղի և սուրբ Մեթոդիոսի օրվա կապակցությամբ, որը երկրում պետական տոն է: Միջոցառումը տեղի է ունեցել Բրատիսլավայում։ 

«Մենք պետք է միասին հսկայական պատնեշ դնենք անհեթեթ առաջադիմական և լիբերալ գաղափարախոսությունների առջև, որոնք տարածվում են քաղցկեղի պես», — հայտարարել է Ֆիցոն ելույթի ժամանակ: 

Մայիսին 15-ին Գանդլովա քաղաքում զինված 71-ամյա գրող Յուրի Ցինտուլան մի քանի անգամ կրակել էր Ռոբերտ Ֆիցոյի վրա, վարչապետին հոսպիտալացրել էին հրազենային վնասվածքներով: Հարձակվողը ձերբակալվել է, նրան մեղադրել են կանխամտածված սպանության փորձի մեջ։ Ավելի ուշ մահափորձի գործը վերաորակվել է որպես ահաբեկչություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր