Երեկ՝ հուլիսի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկոթյուններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի բնակարանում դանակահարություն է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանը ու ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի պետ Արտաշես Ալեքսանյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեսակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։