ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգել է Noble Partner զորավարժությունները, որոնք պետք է անցկացվեին Վրաստանի հետ համատեղ։ Պենտագոնից հայտարարում են՝ վերանայում են երկկողմ հարաբերությունները։
Վրաստանի ՊՆ-ն, արձագանքելով ԱՄՆ այս որոշմանը, ափսոսանք է հայտնել և նշել, որ կշարունակի համագործակցել Միացյալ Նահանգների հետ. «Վրաստանի պաշտպանության նախարարությունը ցավում է վրաց-ամերիկյան զորավարժությունների անորոշ ժամկետով հետաձգման համար»,- նշել են Վրաստանի ՊՆ-ում։