00:00:00

Սահմանադրությունը հիմնովին փոխելու փորձերը միտված են կենսական իդեալների իսպառ դուրս մղմանը. Պետրոսյան

16:33, 05 հուլիս 2024 Քաղաքականություն

 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը գրել է.

 «Այսօր Սահմանադրության օրն է։

Սահմանադրությունը միայն բարձրագույն իրավական փաստաթուղթ չէ, այն  առավելապես ընկալվում է ազգային և պետական  ուղենիշերի սահմանման գաղափարական քարտեզ:

Այն հզոր պետության և պատմական հայրենիքի, առողջ և կենսունակ հասարակության իրավական հենքն է, որի երաշխավորմանը պետք է ուղղված լինեն յուրաքանչյուրիս ջանքերը:

Ցավոք, Սահմանադրության մեջ ամրագրված կենսական դրույթները և իդեալները իրական կյանքում հաճախ են ոտնահարվում, խեղաթյուրվում կամ պարզապես չեն գործում։ Իսկ վերջին տարիներին Սահմանադրությունը հիմնովին փոխելու փորձերը թերևս միտված են այդ կենսական իդեալների իսպառ դուրս մղմանը` Անկախության հռչակագրի հղումներից մինչև ազգային ինքնությանն առնչվող գաղափարներ։

Սա մեզ համար իսկապես գոյաբանական սպառնալիք է։

Այդուհանդերձ, մենք պատասխանատու ենք մեր ժամանակի համար և վստահ, որ  Հայաստանն իսկապես կհաղթահարի  ներքին և արտաքին մարտահրավերները՝ դառնալով օրենքի և իրավունքի երկիր, իրավական պետություն, որտեղ Մայր օրենքը կերաշխավորի սեփական տեսակի կենսունակությունն ու բնական զարգացումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր