00:00:00

Ալեն Սիմոնյանը Ռոջեր Ուիֆերի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը

14:25, 05 հուլիս 2024 Քաղաքականություն

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիֆերի գլխավորած պատվիրակության հետ մեր հանդիպումը  շատ արդյունավետ անցավ, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք քննարկեցինք հայ-ամերիկյան գործակցության տարբեր ոլորտներ: Ես ներկայացրեցի տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը և ԱՄՆ-ի աջակցությունը այդ հարաբերություններում: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, իմ կողմից նշվեց մեր ռազմագերիների վերաբերյալ ինֆորմացիան:

Պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդկի վրա, փոխադարձ այցերը, որոնք անընդհատ տեղի են ունենում, շատ կարևոր  բաղադրիչ են:  Այս այցն էլ շատ կարևոր է»,-նշեց Սիմոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր