00:00:00

ՌԴ-ն գոհ է Մոսկվայում ՀՀ-ի դեսպանի աշխատանքից․ նա զգալի ներդրում ունի երկկողմ հարաբերություններում

13:53, 05 հուլիս 2024 Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը:

ԱԳՆ ղեկավարի տեղակալը Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է անվանել։

«Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի ներկայիս դեսպանի աշխատանքից, նա զգալի ներդրում ունի երկկողմ հարաբերություններում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ առաջիկայում նախատեսվում է ՌԴ-ում ՀՀ նոր դեսպանի նշանակում, քննարկվում են թեկնածուները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր