00:00:00

Առաջնահերթ է բոլորիս ջանքերի մեկտեղումը` Սահմանադրությամբ սահմանված արժեքների ապահովման հարցում․ ՄԻՊ

08:35, 05 հուլիս 2024 Քաղաքականություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ․

«Հարգելի´ հայրենակիցներ,

Հուլիսի 5-ին նշվում է մեր կարևորագույն տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։

Սահմանադրությունն առանցքային դերակատարություն ունի մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման ու մարդու արժանապատվության անօտարելիության ապահովման հարցում։ 

Իրավական պետության կայացման ճանապարհին առաջնահերթ է պետության կողմից հիմնարար իրավունքների և ազատությունների պատշաճ երաշխավորումն ու դրանց վերաբերելի սահմանադրական կառուցակարգերի իրացման պրակտիկայի կատարելագործումը։ 

Վստահ եմ՝ չկա այլ ճանապարհ` կայուն ու ժողովրդավար հասարակություն կառուցելու նպատակին հասնելու տեսանկյունից։ Ուստի առաջնահերթ է բոլորիս ջանքերի մեկտեղումը` մարդու իրավունքների ու արժանապատվության երաշխավորման և Սահմանադրությամբ սահմանված արժեքների ապահովման հարցում։

Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի առթիվ և մաղթում մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված հասարակական համակարգի կայացում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր