00:00:00

Ադրբեջանի՝ ԼՂ ներխուժմանը մասնակցել են Թուրքիայում պատրաստություն անցած ահաբեկիչներ․ Անտոնոպուլոս

23:13, 04 հուլիս 2024 Քաղաքականություն

Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են Աստանայում (Ղազախստան) ՇՀԿ շրջանակներում: Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է «Greek City Times»-ի բյուրոյի ղեկավար Փոլ Անտոնոպուլոսը։ 

Էրդողանն ասել է, թե իրենց հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանը համակված է պատերազմներով, հակամարտություններով և լարվածությամբ, և որ իրենց եռակողմ հանդիպումը կնպաստի նաև տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը։ 

Անտոնոպուլոսը, անդրադառնալով այս հայտարարությանը, նկատել է․ «Զավեշտ․․․ Պակիստանը՝ աշխարհի ահաբեկչական մայրաքաղաքը, վերջին տարիներին Թուրքիայում պատրաստված սիրիացի ահաբեկիչներ ուղարկեց Ղարաբաղ, որ նրանք ծառայեն որպես թնդանոթի միս Ադրբեջանի կողմից պատմականորեն հայկական Լեռնային Ղարաբաղ ներխուժելու համար»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր