00:00:00

Խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով ձեռքերի լուրջ վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանին երրորդ անգամ են վիրահատել

17:17, 04 հուլիս 2024 Հասարակություն

Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ ոստիկանության կողմից  լուսաձայնային նռնակներ կիրառեելու հետևանքով երկու ձեռքերի շատ լուրջ վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանին երրորդ անգամ են վիրահատել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքում» հայտնել է նրա կինը` Նաիրա Սահակյանը․

«Այսօր Եսայու երրորդ վիրահատությունը արեցին։

Բժիշկների գնահատմամբ հաջող է անցել։ Ազդրի մաշկից փոխպատվաստել են ձեռքի բաց հատվածներին։ Վիրակապը բացվելու է հինգ օրից։ Հուսով ենք` ամեն ինչ հաջող կանցնի և նոր վիրահատությունների կարիք չի զգացվի։

Բժիշկների հոգատարությունը ու պրոֆեսիոնալիզմը մեծ գնահատանքի է արժանի։ Լևոն Արարատի Բաղդասարյանը, Ալեքսանդր Նիկոլայի Կրասնիկովը, Սիրարփի Պողոսյանը, Ալբերտ Առաքելյանը և մյուս բժիշկներն իրենց գործի վարպետներն են։ Շնորհակալ ենք, որ ձգտեցիք անհնարինը հնարավոր դարձնել։

Նաև հրաշալի է տեսնել, որ երիտասարդ բժիշկները հետ չեն մնում փորձառուներից։

Երիտասարդ բժիշկների այս սերունդը շատ մեծ փորձ է հասցրել կուտակել։ Ցավոք սրտի, այդ փորձի մի մեծ մասը կուտակվել է պատերազմի ու Արցախի հայաթափման ժամանակ պայթյունից վիրավորներին օգնություն ցուցաբերելու ժամանակ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր