00:00:00

Տիգրան Ավինյանը՝ Արաբկիրի թաղապետի ու տեղակալների մասին

14:09, 04 հուլիս 2024 Քաղաքականություն

Օրենքից դուրս ցանկացած գործողություն, անկախ այն բանից, թե ով է իրականացնում, ընդունելի չէ։ Նման արարքները որևէ տրամաբանության մեջ ընկալելի չեն։ Այսինքն, կապ չունի, թե ով է իրականացրել այդ արարքը, ինչ շրջանակ է իրենից ենթադրում»։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, մեր այն հարցին ի պատասխան, թե ինչ դիրքորոշում ունի քաղաքապետը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի պաշտոնյաների ձերբակալման հանգամանքին։ 
«Միաժամանակ պետք է հարգել անձի անմեղության կանխավարկածը։ Սա է քաղաքապետի դիրքոշումը բոլոր նմանատիպ դեպքերի առնչությամբ»,-նշեց Կոստանյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանն Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և գրավը՝ 30 մլն դրամի չափով։  Նրա երկու տեղակալները՝ Գեղամ Կարապետյանը, Դավիթ Բալասանյանը կալանավորվել են մեկ ամսով։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր