00:00:00

Կառավարությունը կփոխհատուցի Լոռիում և Տավուշում ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասը

12:02, 04 հուլիս 2024 Քաղաքականություն

Կառավարությունը կփոխհատուցի Լոռիում ու Տավուշում ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասը. կփոխհատուցվի բնակարանի կամ տան կորուստը։

Քաղաքացիները փոխհատուցում ստանալու համար կարող են էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Ջրհեղեղից տուժել է 9 համայնք՝ 39 բնակավայրով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գույքի փոխհատուցման համար առաջին գոտու յուրաքանչյուր բնակարանին կտրվի 1 միլիոն 200 հազար դրամ, երկրորդ գոտում՝ 800 հազար դրամ։

Պարտադիր պայման է, որ այդ գումարի 60 %-ը  անկանխիկ եղանակով ծախսվի։

Բացի այս, զոհված անձանց ընտանիքներին կտրվի 1 միլիոն դրամի չափով աջակցություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր