00:00:00

Երևանում 40-ամյա տղամարդը հյուրանոցում փորձել է ինքնшվնшսում կատարել․ նրան տեղափոխել են հիվանդանոց

10:15, 04 հուլիս 2024 Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Օհանովի 76/2 հասցեում գործող «Գրին գարդեն» հյուրանոցից մարմնի և երեսի վրա կտրած հետքերով շտապօգնության 77  խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա Արսեն Զ․-ին, ով հայտնել է, որ նշված հյուրանոցում փորձել է ինքնավնասում կատարել:

Օպերատիվորեն նշված հյուրանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության  բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Ոստիկաններին նշված հյուրանոցի մատուցողուհիներից մեկը հայտնել է, որ ժամը 11։30-ի սահմաններում Արսեն Զ․-ի կողմից վարձակալած սենյակի դուռը թակել է, բայց ներսից արձագանք չի եղել, ինչից հետո իր մոտ եղած բանալիով բացել և նկատել է վերջինիս արյունոտված բազմոցին նստած վիճակում, որից հետո ցուցաբերել է առաջին բուժօգնություն և զանգահարել շտապօգնություն:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր