00:00:00

Ադրբեջանը նոր, երբեմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը երկարաձգելու համար. Միրզոյան

14:19, 03 հուլիս 2024 Քաղաքականություն

Ադրբեջանի հետ հարաբերություններում արհեստական խոչընդոտներ են նկատվում։ Այս մասին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Կարևորում ենք սահմանազատման գործընթացի շարունակականությունը։ Հայաստանը շատ կառուցողաբար է տրամադրված, Հայաստանի առաջարկները թափանցիկ են։ Իրատեսական ենք համարում, որ մեկ ամսվա ընթացքում կարող ենք արագ, ինտենսիվ աշխատելով՝ ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել այդ շատ կարևոր փաստաթուղթը։ Չեմ կարող նշել, թե դրական արձագանք է ստացել այս առաջարկը, հակառակը, տեսնում ենք, որ նոր, երբեմն արհեստական խոչընդոտներ են ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար։ Բայց մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական հնարավորություն՝ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր