00:00:00

Յուրիկ Հովեյանը 14:4 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին եւ նվաճել բրոնզե մեդալ

09:58, 03 հուլիս 2024 Սպորտ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալ է նվաճել Յուրի Հովեյանը։

63 կգ քաշային կարգում նա մեդալի համար գոտեմարտել է թուրք ըմբիշի հետ եւ առավելության է հասել 14:4 հաշվով։

Հայաստանի թիմի մարզիչներն են Մովսես Կարապետյանը, Կամո Կիրակոսյանը, Արմեն Առաքելյանը, Ալեքսան Միքայելյանը, Ալեքսան Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր