00:00:00

Աբազյանը, եթե մոռացել է, կարող է զննել իր հեռախոսը և տեսնել, որ ես ճիշտ եմ ասում. Վահան Քերոբյան

17:07, 02 հուլիս 2024 Քաղաքականություն

Այն «ապացույցները», որոնց հիման վրա մեղադրանքը ներկայացվել է, չեն համապատասխանում նվազագույն ստանդարտների, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:

«Ազատություն». - Բայց Դուք արդեն անուղղակի այս գործը կապել եք Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի՝ մի քանի դրվագներով խնդրանքները չկատարելու հետ:

Քերոբյան. - Ես ուղղակի ասել եմ, որ քանի որ ես իմ աշխատանքի ընթացքում եղել եմ սկզբունքային, հետևաբար ստացվել այնպես, որ շատ մարդկանց հետ իրականում ստեղծվել է կոնֆլիկտային իրավիճակ, չնայած ես ինքս շատ լավ կարողանում եմ մարդկանց հետ աշխատել, լեզու գտնել, բայց երբ որ, օրինակ, ստացվում է ինչ-որ իրավիճակ, երբ որ կոնկրետ հակասություն է առաջանում, օրինակ, չգիտեմ, ինչ-որ մեկին գործից հանել և տեղը դնել ուրիշ մարդ, դա իմ խղճին, ասենք, 100 տոկոսով հակասում է, և ես երբևիցե որևէ պաշտոն կամ աթոռով չեմ գնահատի ավելի շատ, քան թե իմ խղճի հետ ազնիվ լինելը:

«Ազատություն». - Բայց Ազգային անվտանգության ծառայությունը արդեն բացարձակ սուտ է որակել Ձեր այդ հայտարարությանը, որ Աբազյանն ասել է՝ սրան հանի, սրան նշանակի:

Քերոբյան. - Ես ցավում եմ դրա համար, բայց պարոն Աբազյանը կարող է իր հեռախոսը զննի և տեսնի, որ ես ճիշտ եմ ասում, եթե մոռացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր