«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը շնորհավորական նամակ է ուղարկել ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի խորհրդարանի «Ազգային ճակատ» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
«Հարգարժան տիկին Լը Պեն, շնորհավորում եմ Ֆրանսիայի պառլամենտական ընտրությունների առաջին փուլում Ձեր քաղաքական ուժի հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, երկրորդ փուլում կամրապնդվի Ձեր հաջողությունը և Ձեր քաղաքական ուժի ծրագրերը առաջընթաց կբերեն Հայաստանի բարեկամ և դաշնակից Ֆրանսիային»,- նշվում է նամակում։