00:00:00

Որոշ քպ-ականներ ծանր են տարել ԵԱՀԿ ԽՎ-ում ելույթս․ խոսել եմ Հայաստանի խորացող բռնատիրությունից

17:18, 01 հուլիս 2024 Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը անդրադարձել է ԵԱՀԿ ԽՎ-ում իր ելույթին․
 
«Որոշ քպ-ականներ, մասնավորապես ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության փոխարինող անդամը, ծանր են տարել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում խոսքս, ուր անդրադարձել եմ Հայաստանի խորացող բռնատիրությանը, ոստիկանական բռնաճնշումներին, խոշտանգումներին, ոչ իրավական գործողություններին, երկրում խորացող ինստիտուիցիոնալ ջարդին։
 
Նեղսրտել է այն ուժի ներկայացուցիչը, որի քաղաքական կենսագրությունից երբեք չի ջնջվելու Արցախի ցեղասպանության և կորստի խարանը։
 
Նեղսրտել են այն ուժի ներկայացուցիչները, որոնց խղճին 5000 հայ երիտասարդի արյուն է, կորսված 3000ամյա Արցախ աշխարհը, փախստականի ճակատագրին արժանացած 150000 հայերի ցավը։
Բոլոր կալիբրի քպ-ականներ, դժվար թե հասկանաք, որ նիկոլը Հայաստանը չէ, ոչ էլ ՝ Հայոց պետությունը։
նիկոլին ձեր կարճատես հավատարմությունը՝ չփորձեք և չհամարձակվեք տարածել իմ կամ որևէ իրական ընդդիմադիրի վրա։
 
Էդ ապաքաղաքական, քստմնելի վարքով ինձ չեք լռեցնի։
 
Ամաչեք և պապանձվեք այն իրականության ու մղձավանջի համար, որ փաթաթեցիք Հայ ժողովրդի վզին։
Եվ լավ եմ արել, և շարունակելու եմ խոսել․ իմը պետությունն է, ձերը՝ նիկոլը։
 
Իմացեք՝ միանշանակ գալու է պատասխան տալու ժամանակը»,- գրել է պատգամավորը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր