00:00:00

Սյունիքում մարդիկ, հակառակ բոլոր բռնաճնշումների, շատ ջերմորեն արձագանքում էին. Բшգրшտ Սրբшզшն

17:05, 01 հուլիս 2024 Քաղաքականություն

Սյունիքում համոզվեցինք, որ այն պատկերներն ու տրամադրությունները, որոնք փորձում էին փոխանցել մեզ, այդպես չէ։ Միևնույն ժամանակ մեր այցը միտված էր քանդելու ստերի կապանքները և ցույց տալու, թե մարդիկ իրականում ինչ են մտածում ու ինչպես են ապրում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով Սյունիք կատարած եռօրյա այցի մասին:

«Սյունիքում մարդիկ, հակառակ բոլոր բռնաճնշումների, ոչ միայն փողոցներում էին հավաքված, այլև թե՛ տներից, թե՛ աշխատելիս շատ ջերմորեն արձագանքում էին։ Մարդիկ հասկանում են թե ինչ է կատարվում, թե ինչպես են այս ամբողջ ընթացքում ստի մեջ ապրել»,-հավելեց նա։

Խոսելով Տավուշում իրականացված սահմանազատման և սահմանագծման մասին՝ Բագրատ Սրբազանն ասաց.

«Այս ամբողջ ժամանակաշրջանում, երբ մենք աղաղակում էինք, նշում էինք, որ այս հակաօրինական, հակասահմանադրական, հակամարդկային, հակաազգային, հակաբարոյական, միջազգային սկզբունքների խախտումով սահմանազատումը միտված է մեր երկիրը ստորացնելուն ու նվաստացնելուն, հիմա բացահայտվում է: Եվ այս խնդիրը սկսվել է Սյունիքից, Շուռնուխից։ Այն ինչ ասում են, սուտ է։ Սա հայրենահանձնման ու պատերազմի գործընթաց է, որովհետև ամեն քայլը հարկադրանք է ու պարտադրանք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր