00:00:00

Moody's գործակալությունը բարելավել է Յունիբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»  

16:45, 01 հուլիս 2024 Բանկեր

Moody's Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի ` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը` բարելավելով հեռանկարը և սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն:

 

Բանկի ավանդների վարկանիշի վերահաստատումն ու հեռանկարի վերանայումը պայմանավորված են վերջին երկու տարվա ընթացքում բանկի կապիտալի համարժեքության, վարկային պորտֆելի որակի և շահութաբերության ցուցանիշների բարելավմամբ:  

 

Moody's գործակալությունը նաև հաստատել է բանկի Վարկունակության բազային գնահատականի (BCA) և ճշգրտված ՎԲԳ-ի b3 մակարդակը, NP ազգային և արտարժույթով կարճաժամկետ ավանդների վարկանիշները, կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ ռիսկի (CRRs) վարկանիշի B2/NP և Կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ ռիսկի (CR) գնահատականի B2(cr)//NP (cr) մակարդակները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր