00:00:00

Պատերազմից հետո ՀՀ-ն կարողացել է դիմակայել ինքնիշխանության դեմ ճնշումներին՝ ժողովրդավարության միջոցով. ԱԽ քարտուղար

16:12, 01 հուլիս 2024 Հասարակություն

Ժողովրդավարության եւ անվտանգության միջեւ իրականում հակադրություն չկա: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումի» ժամանակ նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Փորձում են հակադրություններ ստեղծել, բայց միանշանակ է, որ  ժողովրդավարական կառավարման համակարգն ավելի կայուն է: Նախ կայուն է ակնկալիքների առումով, փոփոխությունները ընտրությունների միջոցով են տեղի ունենում եւ հաճախ հանրային ընկալումների փոփոխությունները արտահայտվում են ընտրությունների միջոցով: Իմ համոզմամբ ժողովրդավարական համակարգերն ամենակայուն են եւ անվտանգ են»,-ասաց նա:

Ըստ ԱԽ քարտուղարի՝ իրենց  գործը 2018-ից եղել է  նաև անվտանգության հայցեկարգի ընկալման ընդլայնումը. ««Փորձ է արվում դա ընկալել Զինված ուժերի կամ անվտանգության ինստիտուտների մասով, բայց անվտանգությունը մեծ հասկացություն է և շատ դեպքերում ԶՈւ-ի և անվտանգության ինստիտուտների աշխատանքը կախված է նաև համակարգի այլ ինստիտուտների աշխատանքից։ Այդ առումով որոշ չափով մեզ հաջողվել է, և այս պահին ժողովրդավարությունը եղել է հիմնական գործիքը, որով կարողացել ենք քաղաքական ճգնաժամերը հաղթահարել»,-ասաց նա։

Արմեն Գրիգորյանը հայտարարեց՝ ՀՀ-ում հստակ ընկալում կա, որ իշխանափոխության միակ գործիքն այլևս ընտրություններն են. «Այլ գործիք ՀՀ-ում գոյություն չունի և սա հիմնական հաջողություններից մեկն է»։

ԱԽ քարտուղարը նաև ընդգծեց՝ ժողովրդավարությունն ինքնիշխանության պաշտպանության հարցում մեծ դեր ունի, մասնավորապես, «ՀՀ-ի դիմակայությունը՝ առնվազն վերջին 4 տարիներին»։

«Պատերազմից հետո այն ճնշումները, որոնք ՀՀ-ի վրա կային, ինքնիշխանության տեսակետից, ՀՀ-ն կարողացել է դիմակայել ժողովրդավարության միջոցով։ Համոզված եմ, եթե ՀՀ-ն ժողովդավարական համակարգ չունենար, դժվար թե այդ ճնշմանը դիմակայեր»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր