00:00:00

Ալեն Սիմոնյանը ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» կարևորությունը

15:58, 01 հուլիս 2024 Հասարակություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 🗓 հուլիսի 1-ին ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով զրուցակցին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հանդիպման կարեւորությունը եւ նշել, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացներին:

Լազար Կոմանեսկուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար եւ շնորհավորել Հայաստանին կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահության օրոք կհաջողվի հասնել կազմակերպության առջեւ դրված նպատակների իրականացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը Լազար Կոմանեսկուին է ներկայացրել նաեւ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրների համար ընձեռվող նոր հնարավորությունները:

Զրուցակիցները քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր