00:00:00

Պակիստանում քրիստոնյային մահապատժի են դատապարտել ինտերնետում աստվածանարգության համար. ԶԼՄ

15:38, 01 հուլիս 2024 Հասարակություն

Պակիստանի հակաահաբեկչական դատարանը մահապատժի է դատապարտել երիտասարդ մի քրիստոնյայի՝ նրան մեղավոր ճանաչելով մուսուլմանների համար վիրավորական արտահայտությունների տարածման համար սոցիալական ցանցերում։ Այս մասին տեղեկացրել է Dawn թերթը։

Քննության վարկածով՝ քրիստոնյայի սրբապիղծ կոնտենտն ինտերնետում առաջացրել է մուսուլմանների դժգոհությունը եւ 2023թ. օգոստոսին հրահրել է ավելի քան 20 հարձակում եկեղեցիների, քրիստոնեական համայնքների եւ նրանց տների վրա Փենջաբ նահանգի Ֆեյսալաբադ քաղաքում։ Քննությունը դեռ չի ավարտվել։ Հարձակվողներից ոչ ոք չի դատապարտվել։ Փենջաբի ոստիկանությունը ձերբակալել է հարձակումների 132 կասկածյալի, որոնց մեծ մասը արդարացվել է կամ ազատ արձակվել գրավի դիմաց։

Ավելի վաղ 2024թ. պակիստանյան դատարանները կախման միջոցով մահապատժի էին դատապարտել հինգ մուսուլմանների աստվածանարգության համար։ Հիմք էին ծառայել սրբապիղծ տեսանյութը եւ գրառումները սոցցանցերում, որոնք հայտնաբերվել էին նրանց գաջեթներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր