00:00:00

Բոլոր փորձությունները դիմակայելի են, երբ կա աներեր հավատ, կամք և վճռականություն. Սերժ Սարգսյան

10:59, 01 հուլիս 2024 Քաղաքականություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում ծննդյան օրվա առթիվ երեկ ամբողջ օրվա ընթացքում իրեն հղված ջերմ շնորհավորանքների, բարեմաղթանքների, սրտառուչ խոսքերի, բազմաթիվ հեռախոսազանգերի, պարտավորեցնող գնահատականների համար, հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։

 

«Սերժ Սարգսյանը փոխադարձաբար մաղթում է բոլորին քաջառողջություն, հաջողություններ, ընտանեկան երջանկություն՝ վստահեցնելով, որ բոլոր փորձությունները դիմակայելի են, ամենաանհասանելի թվացող նպատակներն անգամ իրագործելի են, երբ կա աներեր հավատ, կամք և վճռականություն, սեր միմյանց ու մեր Հայրենիքի հանդեպ»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր